Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ներկան գաղտնագիտություն է

Ներկան գաղտնագիտություն է
15.08.2025 | 11:38

Հանրային միտքը պարականոն հորինվածք է:

Անցյալում աքսիոմատիկ ոչինչ չկա,

ներկան՝ գաղտնագիտություն է,

ապագան՝ անիրատես գուշակություն:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ.Գ.

Հիշու՞մ եք, սա հինգ տարի առաջ էր:

Անցյալը մերը չէ՝ մեր պապերինն է։

Ապագան մերը չէ՝ մեր թոռներինն է։

Դե իսկ ներկան՝ անցյալի հուշերն են, ապագայի երազները․

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ